Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները հավաք են հրավիրել՝ նվիրված ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին։ Այն կազմակերպվել է «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախաձեռնությամբ։
«Հայաստանի հիմնական օրենքի ամենասկզբում ասվում է՝ Հայաստանի Սահմանադրությունը հիմնված է Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը վերջերս դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլ ներքին դավաճանների շահարկման առարկա»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նա ընդգծեց, որ իրենք դեմ ենք Սահմանդրությունում Անկախության հռչակագրի հղումը վերացնելուն։
Գագիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրությունն ու դրա հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության է ենթարկվել ամենահեղինակավոր միջազգային մասնագիտացված կառույցների կողմից ու դրանցից որևէ մեկը երբեք այս փաստաթղթում հակաիրավական, ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել։