կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 13:22
Հասարակություն

Հարցը վերաբերում է աղի չափաբաժնի պակասեցմանը, ոչ թե սննդակարգից հանելուն. Անահիտ Ավանեսյան

Հարցը վերաբերում է աղի չափաբաժնի պակասեցմանը, ոչ թե սննդակարգից հանելուն. Անահիտ Ավանեսյան

Աղի օգտագործման սահմանափակմանը նպաստող օրինագիծն ուղղված է աղի չափաբաժնի պակասեցմանը, այլ ոչ թե դրա՝ սննդակարգից հանելուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ աղի օգտագործման սահմանափակմանը ուղղված միջոցառումները հիմնավորված են հետազոտությունների տվյալներով, համաձայն որոնց՝ օրական 5 գրամից ավելի աղի օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման կամ սրման:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանին, եթե հաճախորդը չի պահանջում:

Ըստ Ավանեսյանի՝ հաջորդ շաբաթների ընթացքում քննարկումներ են պլանավորվում ռեստորանային համակարգի ներկայացուցիչների, սպառողների շահերը պաշտպանողների, ինչպես նաեւ սննդաբանների ու այլ մասնագետների հետ: Հանրային քննարկումները, նախարարի խոսքով, կօգնեն ստանալ հետաքրքիր առաջարկներ եւ լուծումներ՝ մարդկանց շրջանում վարքաբանական փոփոխություններ առաջ բերելու եւ աղի օգտագործումը նվազեցնելու, համար: