|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նոր Զելանդիայի վարչապետի մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին գրում է Reuters-ը, նշելով՝ չնայած դրան, Ջասինդա Արդեռնը հանգիստ շարունակել է հարցազրույցը, որն ընթացել է Վելինգտոնում երկրի խորհրդարանի շենքում։
«Մեզ մոտ այստեղ ուղղակի ոչ մեծ երկրաշարժ է, Ռայան»,- ասել է նա հեռուստալրագրող Ռայան Բրիջին, ու հավելել. «Վատ ցնցում չէր»:
Հոլովակը համացանցում հիթի է վերածվել։
5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Լեւինից 30 կմ հյուսիս-արեւմուտք: Ավտոմեքենայով ընթանալիս այս քաղաքը գտնվում է Վելինգտոնից 1 ժամվա հեռավորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Երկրաշարժը տեւել է 30 վայրկյանից ավելի եւ մայրաքաղաքում խուճապ է առաջացրել. գրասենյակներում եւ տներում մարդիկ թաքնվել են սեղանների տակ:
Հիշեցնենք՝ Նոր Զելանդիան սեյսմիկ ակտիվ գոտում է: 2010 եւ 2011 թվականներին 2 խոշոր երկրաշարժերն ավերել էին Քրայսթչերչ հարավային կղզին: Այդ ժամանակ զոհվել էր 185 մարդ:
Տեսանյութն՝ այստեղ.