|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունվարի 1-ից Ղարաբաղի բնակչության համար անվճար հեռարձակվող հեռուստաալիքների սահմանափակմանը հաջորդել է հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթը:
Այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի՝ 590-606, 614-622, 638-686 եւ 702-750 ՄՀց հաճախություններով հեռարձակման լիցենզավորման մրցույթ է հայտարարվում:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձ հանդիսացող մասնավոր հեռուստաընկերությունները: Լիցենզիայի վճարը, ըստ որոշման, 200 հազար դրամ է:
Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի խոսքերով՝ սա առաջին մրցույթն է, որով նպատակ ունեն մրցակցության գաղափարը մտցնել նաեւ այդ բնագավառ:
Հանձնաժողովի նախագահը «Երկիրի» թղթակցին հայտնեց, որ մրցույթը բաց է նաեւ հայաստանյան հեռուստաընկերությունների համար:
Ի դեպ, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունում տեղեկացրին, որ Ղարաբաղում գրանցված մասնավոր հեռուստաընկերություն չկա. հանրապետությունում գործում է միայն Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը: