|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դուբայի Բուրջ Խալիֆայի երկնաքերի վրա հայտնվել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի լուսանկարը` ի նշան երախտագիտության Քրայսթչըրչի մզկիթներում ողբերգությունից հետո մահմեդականներին աջակցելու համար:
Երկնաքերի լուսանկարն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի էմիր Մոհամմեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումը: Այս մասին տեղեկացնում է arabiannews.com-ը:
«Այսօր Նոր Զելանդիան լռություն է հայտարարել` ի հիշատակ մզկիթների վրա հարձակման զոհերի: Շնորհակալ եմ, վարչապետ @jacindaardern և Նոր Զելանդիա, ձեր անկեղծ զորակցության և աջակցության համար, որն արժանացել է 1,5 միլիարդ մուսուլմանների հարգանքին` ահաբեկչական հարձակումներից հետո, որ ցնցել էր ամբողջ աշխարհի մուսուլմանական հանրությանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Քրայսթչըրչի երկու մզկիթներում հարձակումների հետևանքով զոհվել է 50 մարդ, ևս 50-ը՝ տուժել: