|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մեքսիկայի Մասաթլան քաղաքում ուղիղ եթերի ժամանակ սպանել են ռադիոհաղորդավար, քաղաքացիական ակտիվիստ Ատիլանո Ռոման Տիրադոյին. հայտնում է Лента.ру-ն:
Երկու հանցագործներ ներխուժել են Fiesta Mexicana ռադիոկայան եւ հարցրել՝ ինչպես կարող են տեսնել Տիրադոյին: Ռադիոկայանի տնօրենը նրանց խնդրել է սպասել` մինչ Տիրադոն ազատվի, սակայն նրանք հրել են դուռը և ներս մտել:
Այնուհետև նրանցից մեկը մնացել է դրսում, մյուսը մտել ստուդիա և երկու անգամ կրակել հաղորդավարի վրա: Գնդակները խոցել են սիրտը եւ գլուխը: Տիրադոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: