Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն տարի մայիսի 20-ին Հարավային Օսիայում ոգեկոչում են 1989-1992 թվականների վրաց-օսական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը: Զինված հակամարտության տարիներին վրացական ջոկատների կողմից սպանվել է Հարավային Օսիայի մոտ 2 հազար բնակիչ, 120 հազար մարդ փախստական է դարձել:
«1992 թվականի մայիսի 20-ին շրջափակված Ցխինվալից փախչել փորձող կանանց, երեխաների ու տարեցների տեղափոխող ավոտշարասյունը գնդակոծության էր ենթարկվել Զարի ճանապարհին: Այդ ժամանակ զոհվել էր 36 մարդ, ամենափոքրը 11 տարեկան էր, ամենատարեցը` 76: Տասնյակ մարդիկ վիրավորվել էին»,- ըստ yerkir.am-ի` իր ֆեյսբուքյան էջում նշում է Հարավային Օսիայի պետական անվտանգության ծառայությունը և ընդգծում, որ խաղաղ բնակիչների մահվան պատասխանատուներն ու մեղավորները դեռևս չեն պատժվել և բնակվում են Վրաստանի տարածքում:
Ըստ չճանաչված հանրապետության ՊԱԿ-ի` «հարավային օսերի ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն է ներկայիս փուլում իրականացնում Վրաստանի տարածքում գործող, այսպես կոչված, Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոնը, որի ներկայացուցիչները չեն դադարեցնում Հարավային Օսիայի Հանրապետության քաղաքացիներից կենսաբանական նյութ հավաքելու փորձերը»:
«Այդ փորձերը վաղուց են շարունակվում, սակայն ընթացիկ շաբաթվա սկզբին Ուիստա բնակավայրի մոտակայքում նկատվել է Վրաստանի տարածքում գործող Private մասնավոր բժշկական կլինիկայի ավոտմեքենա, որին ուղեկցում էին Եվրամիության դիտորդական առաքելության մեքենաներ:
Տեղ հասնելով` ավտոմեքենաները թաքնվել են տեղանքում: ԵՄ առաքելության սպաների պահվածքից դատելով` պատրաստվել են չպարզված անձանց հետ հանդիպման: Հարավային Օսիայի ՊԱԿ-ի սահմանային ծառայության կարգախմբերի կողմից բացահայտվելուց հետո ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներն ու վրացի բժիշկները արագ լքել են սահմանային տարածքը»,- ասվում է ՀՕՀ ՊԱԿ-ի հայտարարության մեջ:
ՊԱԿ-ի տվյալներով` «Private» ԲԲԸ-ն մասնավոր բժշկական ընկերություն է, որ զբաղվում է տարատեսակ անալիզներով ու Վրաստանի տարածքում կենսաբանական նյութի տեղափոխմամբ: Իսկ այդ ընկերության ավտոմեքենայի հայտնվելը Հարավային Օսիայի սահմանին` զինվորական սպաների ուղեկցությամբ, ըստ ՊԱԿ-ի, «ուղղակիորեն կապված է վրացական կողմի` Հարավային Օսիայի տարածքում կենսաբանական նմուշներ հավաքելու փորձերի հետ` Հարավային Օսիայի քաղաքացիներին ապօրինաբար պետական սահմանն անցկացնելու ճանապարհով»:
ՊԱԿ-ը կոչ է անում հանրապետության քաղաքացիներին` զգոն լինել և չի մասնակցել վրացական կողմի` որևէ բժշկական հետազոտության մասնակցելու առաջարկներին: