|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի բաղկացուցիչ մասն են եւ կմնան նրա կազմում. երեկ երեկոյան Բաթումում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` ներկայացնելով Դաշինքի դիրքորոշումը:
«Մենք ողջունում ենք ձեր ստանձնած պարտավորությունը, որ Վրաստանը ուժ չի կիրառի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ: ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այդ հարցում հստակ է` հիշյալ տարածքները վրացական տարածքներ են եւ կմնան այդ պետության կազմում»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` հավելելով, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է , այլ ոչ թե դիմակայությունը. տեղեկացնում է Новости-Грузия-ն: