|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հարավային Օսիան նախագահական ընտրությունների շրջանում մասամբ փակել է Ռուսաստանի հետ սահմանը:
«Կայունության ապահովման եւ հասարակական անվտանգության նպատակով ռուսաստանցիների մուտքն արգելվում է»,- ИТАР-ТАСС-ին հայտնել է հանրապետության արտգործնախարար Մուրատ Ջիոեւը: Նա հստակեցրել է, որ սահմանափակումները չեն վերաբերում զինծառայողներին, շինարարներին եւ նրանց ընտանիքների անդամներին:
Ջիոեւը նաեւ նշել է, որ ռուսական կողմը տեղեկացված է սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումների մասին:
Հարավային Օսիայի ԿԸՀ-ն ուրբաթ օրը հրաժարվել է գրանցել նախագահի թեկնածու, ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամբուլաթ Տեդեեւին: Նույն օրը նրա կողմնակիցները փորձել են ներխուժել կառավարության շենք` պահանջելով անմիջապես գրանցել նրան: Տեդեեւի կողմնակիցները կոտրել են դռները, ապակիները: