կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 13:05
Առանց Կատեգորիա

Հարավային Օսիան մեկ օրով փակում է Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիան մեկ օրով փակում է Վրաստանի հետ սահմանը

Վրաստանի հետ Հարավային Օսիայի վարչական սահմանը այս գիշերվանից մեկ օրով փակվել է: Որոշումը կայացրել է հանրապետության պետանվտանգության կոմիտեն:

«Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման երրորդ տարեդարձի տոնակատարության անվտանգության ապահովման միջոցառումների կապակցությամբ, նաեւ սահմանին իրադրության սրումը բացառելու նպատակով «Մոսբրունի», «Արծեւի» եւ «Սինագուրա» անցակետերով քաղաքացիների անցումը մեկ օրով դադարեցվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: