|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը անպատասխանատու է անվանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններն առ այն, որ կորոնավիրուսի պատճառով Չինաստանը աշխարհին պատճառել է 9 տրլն դոլարի վնաս։
«Այդ արտահայտություններն անհիմն են ու զուրկ որևէ իմաստից։ Ցանկանում եմ ընգծել, որ մարդիկ հստակ պատկերացնում են, թե ով է կրում ԱՄՆ-ում համավարակի բռնկման համար պատասխանատվությունը։ Որոշ ամերիկացի պաշտոնյաներ փորձում են մեղքը բարդել Չինաստանի վրա, սակայն այդ մեղադրանքը շատ ծանր է, իսկ դրանց պատճառաբանությունները թույլ», - նշել է դիվանագետը։
Ըստ Լիցզյանի՝ ԱՄՆ թշնամին ոչ թե Չինաստանն է, այլ կորոնավիրուսը։