Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանական բանակը վերջերս իր թվիթերյան միկրոբլոգում ցուցադրել է ոչ մեծ` հեռակառավարվող դրոն, որը կարող է մեծ վտանգ ներկայացնել տանկերի և զորք տեղափոխող տրանսպորտի համար. տեղեկացնում է yerkir.am-ը` Pravda.ru-ին հղումով:
Ինչպե՞ս են իրանցի զինվորականները ծրագրում պայքարել թշնամու տեխնիկայի դեմ` չկորցնելով սեփականը: Ի՞նչ կարող է անել նոր դրոնը:
«Հեյդար 1» ցամաքային դրոնը ավտոմոբիլ է, աշխատում է շատ պարզ` իր փոքր չափերի շնորհիվ աննկատ մտնում է թշնամու տեխնիկայի տակ ու պայթում:
Ցուցադրվել է նաև գրոհային հրացանով զինված դրոն, սակայն այն մամուլն այնքան էլ վտանգավոր չի համարել:
«Հեյդար 1»-ը կառավարվում է Իրանի ցամաքային բանակի կողմից: Դրա բնութագրիչները դեռևս չեն հստակեցվում, հայտնի է միայն, որ դրոնն ունի տեսախցիկ, իսկ հրացանով տարբերակի վրա չկա ճշգրիտ նշանառման համակարգ, այսինքն`կարող է միայն հաճախաձիգ կրակ վարել: Կառուցվածքը նույնպես առավելագույնս պարզ է, քանի որ մեքենան, ըստ էության, «կամիկաձե» է: Հենց դրանով է բացատրվում անիվների, այլ ոչ թե թրթուրների առկայությունը` էժան է:
Ի դեպ, տանկ ոչնչացնող մահապարտ դրոնի գաղափարը նոր չէ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ նպատակով շներ էին օգտագործում` նրանց վարժեցնելով տանկերի տակ կերակրմամբ:
Գերմանիայում նաև մշակել էին «Գողիաթ» ոչ մեծ դրոնը` լարային կապով, այն աշխատում էր մոտավորապես «Հեյդար 1»-ի պես և կոչվում էր «թրթուրավոր ական»: Դաշնակիցների զորքերն առաջին անգամ հանդիպեցին հեռակառավարվող «Գողիաթ»-ին 1944-ի սկզբին Անցիո պլացդարմում, և այդ ժամանակ տեխնոլոգիան համարեցին չհաջողված` դանդաղության և լարերի պատճառով:
«Հեյդար 1»-ի հիմնական խնդիրն, այսպես կոչված, խլացումն է: Ամերիկյան զորքերն արդեն լայնորեն կիրառում են էլեկտրամագնիսական խլացուցիչներ, և եթե կասկածներ ունեն, որ հակառակորդը նման տեխնիկա ունի, կոճակի մեկ սեղմումով կարող են այն շարքից դուրս բերել:
Այնուամենայնիվ, իրանական ռազմական տեխնիկան, որպես կանոն, ընկնում է «տարածաշրջանային ներկայացուցիչների», այդ թվում ` ապստամբների ձեռքը: Այնպես որ` Իսրայելը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կարող են դրանց հետ գործ ունենալ, հետևաբար` պետք է մտածեն հակամիջոցառումների մասին:
Լինելով ոչ թանկ, սակայն պոտենցիալ զենք` «Հեյդար 1»-ը հիասքանչ ներգծվում է «առավելագույն վնաս` նվազագույն գումարով» հայեցակարգի մեջ: