Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում խոցել են ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» հրթիռն ու 2 անօդաչու թռչող սարք: Այս մասին կիրակի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր Մոսկվայի ժամանակով 09:30-ից մինչև10:30-ն ընկած ժամանակահատվածում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռի և ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է մեկ «Նեպտուն» կառավարվող հրթիռ և երկու ԱԹՍ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ՀՕՊ-ը մի քանի օդային թիրախ է խոցել Բելգորոդի շրջանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
«Նովոսկոլսկի քաղաքային օկրուգի վրա աշխատել է մեր ՀՕՊ համակարգը, խոցվել են մի քանի օդային թիրախներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Պեսշչանկա գյուղում կոտրվել են մեկ առանձնատան և մեկ կոմերցիոն օբյեկտի պատուհանները։ Բեկորների հետևանքով վնասվել է երկու ավտոմեքենա։ Պրիբրեժնի ավանում վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի շքամուտքերի ապակիները», – նշել է Գլադկովը Telegram-ալիքում։
Ըստ Գլադկովի տվյալների՝ Շեբեկինո քաղաքում գնդակոծության հետևանքով վնասվել է երկու ավտոբուս և մեկ ավտոմեքենա։
«Մուրոմ գյուղում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք նետելու հետևանքով տարբեր վնասներ են եղել երկու մասնավոր բնակելի տներում․ կոտրվել են պատուհանները, վնասվել են ճակատները, ցանկապատերն ու տանիքները։ Վնասվել է նաև մեկ ավտոմեքենա», – հավելել է նա։
Գլադկովը հավելել է, որ օպերատիվ ծառայությունները ճշտում են հարվածների հետևանքների մասին տեղեկությունները: