|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն ընդգծել են «աստանայական եռյակի»՝ Թեհրանում նոր գագաթնաժողովի անցկացումը՝ Սիրիայի հարցով. այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Հաստատվել է փոխադարձ համագործակցության հետագա ամրապնդման մտադրությունները սիրիական ճգնաժամի համակարգային կարգվավորման շահերի շրջանակում՝ միջազգային հանրության աջակցությամբ, որի հիմքը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն է։ Այս շրջանակում հաստատվել է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հավատարմությունը ձեռք բերված համաձայնություններին՝ որպես Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրների», - նշվում է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին ավելի վաղ հույս էր հայտնել, որ Թեհրանի գագաթնաժողովը տեղի կունենա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի բարելավումից հետո։