|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Դևիդ Քեմերոնն առաջին հեռախոսազրույցում հայտարարել են երկկողմ հարաբերությունների կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Պետքարտուղար Բլինքենը և լորդ Քեմերոնն ընդգծել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ հարաբերությունների հաջորդականությունը, դրանց կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև պաղեստինաիսրայելական հակամարտության, Չինաստանի հետ հարաբերությունների և Ուկրաինայի օգնության հարցերը: