կարևոր
31111 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-23 11:39
Տարածաշրջան

2024 թ-ի աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու

2024 թ-ի աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու

Վրաստանում խորհրդարնական ընտրությունները կանցնեն շիկացած մթնոլորտում, ինչը բնորոշ է կովկասյան այդ երկրին, ինչպես նաեւ ընտրությունների գիշերը ԿԸՀ շենքի մոտ պարտված կողմի զանգվածային բողոքի ակցիաների անցկացումը: 2020 թ-ի խորհրդարանական վերջին ընտրույթուններն ավարտվեցին ջրցան մեքենաների կիրառմամբ եւ ընդդիմության ակտիվիստների՝ շենք ներխուժելու փորձերով: Ահա եւ հիմա ընդդիմությունը ԿԸՀ նիստում իշխանություններին մեղադրեց այն բանում, որ տարածքում նոր արգելապատնեշներ տեղադրելով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձում է խուսափել սպասվող ընտրակեղծիքների դեմ զանգվածային բողոքներից: «Ընտրական վարչակազմի կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը հաշվի են առնում եւ պետք է հաշվի առնեն անվտանգության չափանիշները: Բավական է հիշել ԿԸՀ նախագահի 2020 թ-ի ամփոփիչ ճեպազրույցը տապալելու եւ ԿԸՀ ներխուժելու փորձերը, որոնց, ցավոք, մասնակցել են նաեւ ԿԸՀ նախկին եւ ներկա անդամները», - ասված ԿԸՀ հաղորդագրության մեջ: ԿԸՀ-ից նշում են՝ իրականացվող աշխատանքների շրջանակում տեղադրվում են ոչ միայն նոր ցանկապատեր, այլեւ կազմակերպվում են պահեստային ենթակառւցվածքներ եւ կոնֆերանսների դահլիճ, վերանորոգվել է ավտոկայանատեղին եւ հարակից տարածքը, դրվել է նոր ճանապարհային ծածկույթ:

․․․Իշխանությունները պնդում են՝ ընտրությունները լինելու են առավելագույնս թափանցիկ, եւ դրա համար իրենք արդեն հրավերներ են ուղարկել միջազգային բոլոր խոշոր դիտորդական կազմակերպությւններին: Ընդ որում՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն, ընդդիմությունն ընտրություններից հետո անպայման կփորձի տպավորություն ստեղծել, թե ընտրությունները կեղծվել են, եւ նույնիսկ կարող է պետական հեղաշրջում սկսել:

Մինչդեռ Սաքարթվելոյի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են «Վրացական երազանքի» կողմից ընտրությունների հնարավոր կեղծման մասին եւ մոբիլիզացնում են իրենց դիտորդներին ընտրությունների համար՝ ըստ էության ձեւավորելով զինյալների ստորաբաժանումներ: Վրաստանում 2024 թ-ի հոկտեմբերին առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային քվեարկության համակարգով - կօգտագործվեն նոր քվեաթերթիկներ եւ հատուկ հաշվիչ մեքենա: Նման տեխնոլոգիաները ծառայում են ընթացակարգի պարզեցմանը, մարդկային սխալները նվազագույնի հասցնելուն, հուսալիության բարձր ցուցանիշի ապահովմանը, հաշվարկի ճշգրտությանը եւ կարճ ժամկետներում նախնական արդյունքների հայտարարմանը, ասել է ԿԸՀ ղեկավար Գեորգի Քալանդարիշվիլին:

Հիշեցնենք՝ 2012 թ-ից սկսած իշխանությունը գտնվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնած քաղաքական ուժի ձեռքում.Սկզբում դա «Վրացական երազանք» կոալիցիան էր, իսկ 2016 թ-ից, երբ կոալիցիան փլուզվեց, բոլոր ընտրություններում հաղթում էր մեկ կուսակցություն՝ «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան»: Այսօրվա դրությամբ «Վրացական երազանքը» նախընտրական մրցավազքի առաջատարն է հասարակության բոլոր հարցումներով։ 2023 թ-ի հարցումների համաձայն՝ արգելքը հաղթահարելու շանսեր ունի 2-5 կուսակցություն։ Ընդ որում, առաջատարի դիրքը պահպանում է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, իսկ «Ազգային շարժումը» երկրորդ տեղում է մեծ տարբերությամբ: Իսկ ընդդիմությունում այս պահին ուժերի վերադասավորում է տեղի ունենում ընտրություններից առաջ, եւ քաղաքական գործիչներն ակտիվ երկխոսություն են վարում նոր քաղաքական ուժերի եւ կոալիցիաների ստեղծման շուրջ։

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք վճռորոշ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանում անցանկալի ճանաչված ամերիկյան «Մարշալի գերմանական հիմնադրամ» ՀԿ-ն հրապարակել է «Վրաստանի 2024 թ-ի խորհրդարանական ընտրությունները.նախընտրական ռիսկերի գնահատում» վերնագրով փաստաթուղթը, որը պատրաստել է Մարշալի հիմնադրամի ավագ փոխնախագահ Լորա Թորնթոնը: Փաստաթղթում մանրամասն, բայց հասկանալի լիբերալ կողմնակալությամբ, նկարագրված են վրացական քաղաքական նախընտրական միջավայրում առկա ռիսկերն ու խնդիրները Georgia Election Analysis.pdf (gmfus.org)։

Հաշվի առնելով երկրում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ իրադարձությունների զարգացումը՝ հեղինակը նշում է՝ «ամենակարեւոր ռիսկը», որին բախվում է Վրաստանը՝ «Անկայուն եւ զարգացող ճգնաժամն է, որում իշխանությունները տրամադրված են սեփական ժողովրդի դեմ»: Թորնթոնը կանխատեսում է քաղաքական բռնություններ եւ ձերբակալույուններ, ինչպես նաեւ ընտրությունների օրինականության հետ կապված խնդիրներ: Նման եզրակացությունը զարմանալի չէ, քանի որ Մարշալի հիմնադրամն ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականթյան առաջնորդն է, որը շահագրգռված է երկրի գլխին դնել իր դրածոներին, ինչպես հայկական փաշինյանը կամ ուկրաինական Զելենսկին։

Զեկույցում նշվում է՝ ԶԼՄ-ների եւ ընտրությունների դիտորդների դերը, ինչպես սպասվում է, սահմանափակ կլինի, ակայն, չնայած բոլոր դժվարություններին, ընտրությունների արդյունքները «կանխորոշված» չեն՝ հաշվի առնելով նման խոչընդոտները հաղթահարելու վրաց ժողովրդի փորձը: Այլ կերպ ասած, Մարշալի հիմնադրամում արդեն սկսել են նախապատրաստվել Վրաստանի իշխող կուսակցության վարկաբեկմանն ու հերթական վրացական Մայդանի նախապատրաստմանը։ Լորա Թորնթոնը հավաքական Արեւմուտքի երկրներին առաջարկում է ուժեղացնել ճնշումը վրացական իշխանությունների վրա, որպեսզի նրանց մղեն դեպի երկրի զարգացման արեւմտյան վեկտոր:

«ԵՄ-ն պետք է միանա ԱՄՆ-ին եւ պատժամիջոցներ ու վիզաների արգելքներ առաջարկի «Վրացական երազանքի» պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների համար։ Վրաստանի իշխանությունների ուղղակի երկկողմ օգնությունն ու աջակցությունը պետք է դադրեցվեն; Եվրամիությունը պետք է քննարկի Վրաստանի թեկնածուի կարգավիճակի չեղարկման հարցը, քանի դեռ չեն իրականացվել ընտրական բարեփոխումներ՝ թեկնածուի կարգավիճակի տրամադրման պահանջներին համապատասխան: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պետք է քննարկի պատասխան առաքելության հարցը, որպեսզի ճնշում գործադրի «Վրցական երազանքի» պատգամավորների վրա, որպեսզի նրանք պահպանեն նախկին համաձայնագրերը։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է ուժեղացնեն աջակցոթյունը տեղական ընտրությունների դիտորդներին եւ անկախ մեդիա կազմակերպություններին, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ջանքերին՝ հակազդելու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մասին «Վրացական երազանքի» իշխանությունների կողմից տարածվող ապատեղեկատվությանը,

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է աջակցեն ընտրությունների գնահտման եւ դիտորդական ջանքերի արտասահմանյան առաքելություններին, որոնք կարեւոր աջակցություն են ցուցաբերում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, ընտրություններից առաջ իշխանությունների ղեկավարները պետք է հրապարակայնորեն լուրջ կասկածներ հայտնեն ցանկացած ընտրական գործընթացի լեգիտիմության վերաբերյալ, որն իրականացվում է ոչ կուսակցական բարդ մոնիտորինգի եւ ձախողված ընտրկան բարեփոխումների պայմաններում,

 Ընտրություններից հետո ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ղեկավարները պետք է հրապարկայնորեն աջակցեն Վրաստանում տեղական դիտորդների աշխատանքին եւ ուշադրությունը կենտրոնացնեն նրանց եզրակացությունների վրա»:

Սա անհնազանդ թիրախ երկրների միջազգային մեկուսացման կազմակերպման դասական ձեռնարկ է, որը չի փայլում նորույթով, բայց, ցավոք, շատ դեպքերում տալիս է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար ցանկալի արդյունքը։ Վրաստանի խորհրդարանում, մինչդեռ, հետաքննություն է ընթանում Հարավային Օսիայում 2008 թ-ի պատերազմի վերաբերյալ: Հետաքննության համար հիմք է ընդունվել շվեյցարացի դիվանագետ Տալյավինիի զեկույցը։ Դրանում ասվում է՝ վրացական զորքերն առաջինն են կրակ բացել, իսկ Ռուսաստանն, իբր, ի պատասխան «անհամաչափ ուժ» է կիրառել։ «Փաստաթղթում պարունակվող եզրակացություններն ուղղակի ապացույց են, որն ապացուցում է «Ազգային շարժման» (Վրաստանի նախկին իշխող կուսակցություն) դավաճանությունը եւ Սահակաշվիլիի ավտորիտար ռեժիմը», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեն:

Վրացական իշխանոթյուններն ակտուալացնում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատասխանատվության խնդիրը 16ամյա վաղեմության իրադարձությունների համար։ Նախ՝ 2024 թ-ի օգոստոսի 8-ին խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պետության նախկին ղեկավարին մեղադրեց «հնգօրյա պատերազմ» սանձազերծելու եւ «դավաճանության» մեջ, իսկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջարկեց հետաքննել «թեժ օգոստոսի» բոլոր հանգամանքները «ցանկացած իրավական ճանապարհով»։ Դրանից հինգ օր անց իշխող «Վրացական երազանք» կուսացության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Դրանում հնչեց «դավաճանություն» կոդային բառը։

Ինչեւէ, վրացական իշխանությունները քաջ գիտակցում են իրական, այլ ոչ թե առասպելական ռիսկերն ու սպառնալիքները, որոնք երկրի համար կրում են արտաքին ճնշումները եւ չեն ցանկանում Կովկասի մարգարիտը վերածել Ուկրաինայի 2.0-ի։ Եվ վրաց ժողովուրդը, ի հեճուկս ամերիկյան համատարած գրանտակերների հերյուրանքների, «Վրացական երազանքի» կողմն է։

 

Գեորգի Չարկսելիանի

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի