|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լոնդոնը դեռևս չի հաստատել, որ պատրաստ է հաջորդ տարիընդունել Euro-2020-ը:
Եվրոպայի ֆուտբոլի ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, հետաձգել է առցանց կոնֆերանսը, քանի որ անգլիական կողմը դեռևս չի հաստատել, որ մյուս տարի ընդունակ կլինի անցկացնել Եվրոպայի հոբելյանական առաջնության մի շարք հանդիպումները, ինչպես նաև եզրափակիչ խաղը:
Ավելի վաղ` ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի12 քաղաքներում, անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Հյուրընկալող քաղաքների կազմկոմիտեները մինչև ապրիլի 30 պետք է համապատասխան նամակ ուղարկեն՝ ՈւԵՖԱ-ին իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ փաստելով։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: