|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը պատրաստ է հյուրընկալել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` մեջբերելով Մադրիդ քաղաքապետի խոսքերը. «Գիտեմ, որ այժմ շատ են խոսակցություններն այս թիմայի շուրջ, բայց ես կարող է վստահեցնել, որ Մադրիդը պատրաստ է հյուրընկալել խաղերը»,-ասել է Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան:
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: