կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 22:43
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը․ Առողջապահության ազգային ինստիտուտ

Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը․ Առողջապահության ազգային ինստիտուտ

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։ Այս մասին ասված է Առողջապահության ազգային ինստիտուտի Ֆեյսբուքյան էջում։

«Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը» վերնագրով հաղորդագրության մեջ նշվել է, որ այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր:

«Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝  համաձայնություն տվեց վարելու կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան: Ապրիլի 6-ից 28-ը ընկած ողջ ժամանակահատվածը Զավենը անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: 40 աստիճան ջերմություն, հազ, շնչարգելություն. ի պատիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի (ՍԳԼ Բժշկական կենտրոնի) այս ամենը մնաց հետևում: Ծննդյան 62-րդ տարեդարձը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը», նշված է ԱԱԻ-ի հաղորդագրությունում: