կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 09:42
Առանց Կատեգորիա

30-ականներ հաղթահարած Համալսարանն էս փուլն էլ պատվով կհաղթահարի. Մենուա Սողոմոնյան

30-ականներ հաղթահարած Համալսարանն էս փուլն էլ պատվով կհաղթահարի. Մենուա Սողոմոնյան

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«30-ականներ հաղթահարած Համալսարանն էս փուլն էլ պատվով կհաղթահարի։ Ցավալին Համալսարանում մարդու էն տեսակի որոշիչ ներկայությունն է, ով ընդամենը չորս ամիս առաջ ուզածդ ձևով վատաբանում ու հայհոյում էր իր կողմից այսօր գովաբանվող ղեկավարին։ Ու հակառակը, իր կողմից չորս ամիս առաջ գովաբանվող ղեկավարի հասցեին այսօր հնչած բացասական գնահատանքը ընդունում է գլխի հաստատական տմբտմբոցով։ Այս փուլը հենց այս տեսակի հաղթահարման փուլն է լինելու»: