կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 15:51
Աշխարհ

Կորոնավիրուսը հաղթահարած եվրոպական առաջին երկրի անունն արդեն հայտնի է

Կորոնավիրուսը հաղթահարած եվրոպական առաջին երկրի անունն արդեն հայտնի է

Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներն արդեն բուժվել են, ինչն էլ պատճառ է դարձել պնդելու՝ այն դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որ հաղթահարել է կորոնավիրուսային համավարակը. այս մասին թվիթերյան իր էջում գրել է երկրի նախագահ Միլո Ջովանովիչը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զրո հիվանդ … Պետական իշխանությունը և ամբողջ հանրությունն այս խնդրի լուծման համար խիստ պատասխանատու վարք դրսևորեցին, իսկ մեր առողջապահական համակարգն ապացուցեց, որ այն կազմակերպված է, նվիրված իր աշխատանքին», ու հավելել՝ Հանրային առողջության ինստիտուտը 20 օր շարունակ չի արձանագրել հիվանդացության նոր դեպք:

Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարի խոսքով, երկիրը պիտի շարունակի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարը: