Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և բարեհաջող բուժում են անցել. հայտնում է Yerkir.am-ը։
Այս առնչությամբ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն ասել է. «Կորոնավիրուսը վտանգավոր է ավագ սերնդի համար՝ 65 տարեկանից բարձր անձանց: Տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, կուտակվում են մի շարք հիվանդություններ, խորանում է ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը: Չնայած բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, վարակը երբեմն հասնում է բարձր տարիքի մարդկանց: Այդուհանդերձ, ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրւսով վարակված 2 կին բուժման հաջող ընթացք են ունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունավի վերականգնողական հիվանդանոցում»։
Հավելվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան, և ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից. նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը: