Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 218 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսի 5041 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 43041 (վերջին մեկ օրում՝ 1191): Փաստացի այս պահին բուժվում է 2788 անձ (մեկ օրում ավելացել է 70-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 2164 անձ (վերջին մեկ օրում՝ 145 մարդ), 64 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):
Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է: