կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 11:20
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 18 հազարից. մեկ օրում՝ 544 նոր դեպք, 12 պացիենտ մահացել է

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 18 հազարից. մեկ օրում՝ 544 նոր դեպք, 12 պացիենտ մահացել է

Հայաստանում հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 544 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսի 18033 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 87600  (մեկ օրում արվել է 2044 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10818  անձ (ավելացել է 289 ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 6814  անձ` վերջին մեկ օրում 243  անձ:

Ընդհանուր առմամբ, 302 պացիենտ մահացել է (ավելացել է 9-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է: