|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժումը կորոնավիրուսով վարակվելուց հետո. այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։
«Դեռ բուժվում եմ»,- ասել է Պեսկովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է նա իրեն զգում եւ արդյոք պլանավորում է դուրս գրվել հիվանդանոցից: Կրեմլի ներկայացուցիչը նաեւ շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին անհանգստանալու համար:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր, բացի Պեսկովից, վարակվել էր նաեւ ՌԴ վարչապետը Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան եւ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը վարակվել են կորոնավիրուսով: