կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-17 12:23
Քաղաքական

Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել. Երվանդ Վարոսյան

Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել։

Դե քանի որ ցրելու իրավական մեխանիզմ չկար, պետք էր մի հակասահմանադրական հանրաքվե անել, դե որ անունը գոնե հանրաքվե լինի։

Դե քանի որ պարզ դարձավ, որ մարդիկ սկսում են հասկանալ իրավիճակն ու հանրաքվեի դրված փոփոխությունը անհրաժեշտ ձայների կեսն էլ չեն հավաքի, պետք է հարցը հետ բերել ԱԺ ու մի քվեարկություն անել, դե որ հետո դատվելուց շատով դատվել։

Դե իսկ եթե ԱԺ-ում քվեարկությունը չստացվի, օրինակ՝ վիրուսի կամ պատգամավորների ծխախոտի գործով զբաղված լինելու պատճառով, պետք է հարցը տանել, կառավարության նիստ անել ու քվեարկել։

Դե իսկ եթե դա էլ ինչ-որ պատճառով չստացվի, կարելի է Երևանի ավագանուն խնդրել, որ իրարից հեռու-հեռու նստած քվեարկեն։

Մարդ ես, դա էլ չստացվի, հարկավոր է Կենտրոնի թիվ 3 ԲՇՏ-ի ղեկավարին խնդրել, որ ՍԴ-ն ցրելու որոշումը ստորագրի։

Հ.Գ. ցավոք, այս ֆուտուրիստական քաոսը մեր պետության ներկան է, որը խիստ մշուշոտ է դարձնում ապագան»: