Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվեց՝ 5, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը՝ 4, իսկ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը՝ վեցուկես տարվա ազատազրկման: Դատապարտվածների պաշտպանները yerkir.am-ին հայտնեցին, որ բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի վճիռը:
Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալներից Անդրանիկ Խոջումյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ Տավուշի մարզի դատարանն ակնհայտ ապօրինի դատավճիռ է կայացրել՝ ակնհայտ անմեղ մարդուն դատապարտելով ազատազրկման:
«Ակնհայտ անմեղ մարդը դատապարտվեց վեցուկես տարվա ազատազրկման, այն դեպքում, երբ նրան մեղսագրված հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափը 7 տարի է : Այն, որ Իջևանում խոսակցություններ կային, որ այս գործը պատվեր է,. հիմնավորվեց այսօրվա վճռով»,-ասաց պաշտպանը և հավալեց. «Անձը մեղավոր ճանաչվեց խուլիգանություն կատարելու համար այն պարագայում, երբ կեսգիշերին հասարակությունից հեռու գտնվող վայրում օրինական հրացանից օդ է կրակել՝ մի խումբ զինված անձանց հարձակումը կանխելու նպատակով: Հարձակվողները քրեկան գործով ներկայացվում են, իբրև տուժող ու վկաներ: Համաձայն դատաձգաբանական փորձագետների՝ «տուժողի» կողմից արձակված կրակոցներից մեկի հետևանքով առաջացել է հրազենային գնդակային վնասվածք, իսկ գլխավոր դտախազությունն ու Տավուշի դատարանը հավատում են, որ տուժողը կրակոցներ է արձակել գազային ատրճանակով»:
Ըստ պաշտպանի՝ նման պայմաններում այս քրեական գործով զավեշատլի է նաև մյուս ամբաստանյալներին ևս մեղավոր ճանաչելը, ովքերև մեղադրվում էին իբրև, թե ապացույցներ խեղաթյուրելու մեջ: Հիշեցնենք, որ ամբաստանյալների հարազատները հայտարարել էին, որ ապօրինի վճռի դեպքում՝ բողոքի ակցիաներ են կազմակերպելու: