Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախյան բանակցությունների ժամանակ հարց է հնչել՝ Հայաստանի համար ընդունելի՞ է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ կանգ են առել նախկին իշխանությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ժառանգությունը իրենց համար ընդունելի չէ։
Վարչապետը պատմեց, որ իրենք արդեն հայտնել են Հայաստանի դիրքորոշումը Արցախյան բանակցությունների հարցում։ Ըստ Փաշինյանի՝ չպետք է իրենց կաշկանդել բանակցությունների ընթացքում, որ իրենք ստիպված լինեն չլսել տարբեր առաջարկներ և տարբերակներ, այդ թվում՝ փուլային և փաթեթային լուծումների վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում փուլային և փաթեթային լուծումները։
Ինչ վերաբերում է բանակցային սեղանին եղած փաստաթղթին, ապա ըստ վարչապետի, հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հնի շուրջ հրաժարվել են բանակցել:
«Դա չի նշանակում, որ բանակացությունների ժամանակ մասնակիցներից մեկի ձեռքի տակ այդ փաթեթը չէր կարող լինել: Ես նկատի ունեմ, որ պետք չէ Ղարաբաղի հարցի շուրջ առավել ևս մեզ փորձել դնել մի վիճակի մեջ, որ մենք վախենանք ինչ-որ բան ասել կամ լսել: Մեր խնդիրն ի՞նչ է: Պետք է գտնենք լուծում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ այս քննարկումները, բանակցությունները նրա համար են, որ այդ լուծումը գտնվի»,- ասաց նա:
Անդրադառնալով քննադատություններին, ըստ որոնց, հնարավոր չէ նման լուծում գտնել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե հնարավոր չէ, ուրեմն լուծում չի լինի, սակայն իրենց խնդիրն է գտնել այդպիսի լուծում:
«Դա հաղորդակցություն է, որի ընթացքում կարող է ամեն ինչի մասին էլ խոսվի»,- ասաց նա:
Նա նորից ընդգծեց, որ իրենք իրենց դիրքորոշումը ներկայացրել են, որից չեն հրաժարվի: «Այն պահին, որ զգանք կա կոմպրոմիսի հնարավորություն, որին մենք չպետք է ասենք՝ չէ, այդտեղ պետք է ճկունություն ցուցաբերենք,- ասաց նա՝ նշելով, որ բոլորն են խոսում փոխզիջումներից, սակայն յուրաքանչյուր կողմ ունի իր համար անընդունելի փոխզիջումը: