կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 17:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում խորհրդարան չկա, վարչապետ չկա, նման իրավիճակում ամեն ինչ հնարավոր է․ Վարդան Բոստանջյան

Եթե Հայաստանի հետ կատարվում են նման դեպքեր, ակնհայտորեն, սա «ամենալավ վիճակն» է․ խորհրդարան չկա, վարչապետ չկա, նման իրավիճակում ամեն ինչ կարելի է անել՝ Իշխանասար կլինի, Սյունիք կլինի, ընդհանրապես, Հայաստան կլինի՝ ըստ Yerkir.am-ի ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ, բոլոր պարագաներում, ՊՆ-ի կամ մարզպետի խոսքերը փուչ ու սուտ բացատրություներ են․ հայ ժողովուրդը պետք է գա գիտակցության, որ մեր երկիրը կա՛մ փրկում ենք, կա՛մ, ընդհանրապես, մենք ձեռք ենք քաշում ամեն ինչից։

«Ցանկացած ժամանակ ցանկացած հասարակության մեջ մի շերտ գոյություն ունի՝ տառապյալներ, մերժվածներ, գերբնականի կողմից ստեղծված անպետքություններ, որոնք ոչ մի լավ բան չեն կարող անել, ու նրանք փնտրում են փրկչի, որ ատելությունը տարածի բոլորի վրա։ Մինչև անգամ հացը ածանցյալ բան է, որ ուրիշից վերցնեն, տան իրենց»,-ասաց նա։

Նրա համոզմամբ, եթե ուզում ենք ազատվել այս իրավիճակից, պետք է բոլորս մի բռունցք դառնանք, հակառակ դեպքում կորցնում ենք ամեն ինչ։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, նրա խոսքով միավորում է դավաճաններին հեռացնելու կարգախոսը, բայց, ըստ նրա, հասկանալի է, որ կան ուժեր, որ կարող են այս դժվարությունները վերցնեն իրենց վրա։

Բոստանջյանի խոսքով՝ իսկապես հոգացավներ են պետք, նոր թիմը պետք է ուժեղ լինի ամեն ինչով և առաջինը, գործնական առումով, երկիր սիրող պետք է լինի։

«Դու ապագա ստեղծող ե՞ս, դու ապագան ջախջախող ես, 3 տարին ահագին ժամանակ է դա ցույց տալու համար, ինչը ցույց տվեցիր՝ երկիրը վաճառեցիր։ Հիմա որ ասում են՝ էս ենք արել, էս ենք արել․․․ ամոթ չի՞, պիտի ամոթից մարդը մի քանի անգամ զոհվեր»,-ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով իշխող թիմի՝ «ապագա կա ապագա» կարգախոսի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․