|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Գեղարքունիքի մարզում 2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան:
Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Մարտին Պետրոսյանը, 9 570 հեկտար կազմում են գարնանացան գարու, 1 500 հեկտար՝ կարտոֆիլի, 348 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 280 հեկտար՝ ցորենի, 48 հեկտար՝ հնդկացորենի ցանքերը:
«Մայիսի երկրորդ տասնօրյակից, արեւոտ ու տաք եղանակների շնորհիվ գարնանացանը մարզում աստիճանաբար թափ է առնում: Համատարած սկսվել է կարտոֆիլի եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքը, իսկ հացահատիկի ցանքն աստիճանաբար տեղափոխվում է դեպի բարձրադիր գոտիներ: Ամենայն հավանականությամբ, գարնանացանը կավարտվի մայիսի վերջերին»,-ներկայացրեց բաժնի պետը: