կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 15:37
Աշխարհ

Կարիբյան միության երկրները նախատեսում են հունիսին մասնակիորեն վերսկսել ուղեւորափոխադրումները

Կարիբյան միության երկրները նախատեսում են հունիսին մասնակիորեն վերսկսել ուղեւորափոխադրումները

Կարիբյան միության երկրները մտադիր են հունիսին մասնակիորեն վերսկսել ուղեւորափոխադրումները. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Գրենադայի առեւտրի, արդյունաբերության եւ Կարիբյան միության հետ համագործակցության հարցերով նախարար Օլիվեր Ջոզեֆի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես նշել է՝ այս պահին համաձայնեցվում է միության անդամների միջեւ ուղեւորությունների համար սահմանների բացման հարցը:

Հիշեցնենք՝ 1973 թվականին հիմնված հանրության անդամներ են Անտիգուա եւ Բարբուդան, Բահամյան կղզիները, Բարբադոսը, Բելիզը, Հայիթին, Գայանան, Գրենադան, Դոմինիկան, Սենտ-Վինսենտը ւ Գրենադինին, Սենտ-Կիտսը եւ Նեւիսը, Սենտ-Լյուսիյան, Սուրինամը, Տրինիդադ եւ Տոբակոն, Յամայկան եւ Մոնտսերատը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ միության երկրների տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 1.200 և մահվան 70 դեպք, ապաքինվել է 330 պացիենտ: