|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի բացման հանդիսավոր արարողությանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ Պուտինը գնացքով Կերչից ուղևորվել է Թամանի թերակղզի՝ այսպիսով սկիզբ դնելով այդ երկաթգծով ուղևորափոխադրումներին: ՌԴ նախագահը նախևառաջ որոշ ժամանակ եղել է գնացքավարի խցիկում, որից հետո անցել է վագոններից մեկը, որտեղ շփվել է կամրջի շինարարության գործում ներգրավված աշխատողների հետ:
Ղրիմի կամուրջը Ռուսաստանում և Եվրոպայում ամենաերկար կամուրջն է: Այն Ղրիմի թերակղզին կապում է Կրասնոդարի երկրամասի հետ:
Կամրջի ավտոմոբիլային հատվածի աշխատանքի մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին: