Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսպանիայում շուրջ 60.000 հոգու հետազոտելուց հետո մասնագետները եկել են այն եզրակացության, որ երկրի բնակչության մոտ 5 տոկոսը, այսինքն՝ 2 մլն մարդ, վարակվել է կորոնավիրուսով. այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Իսպանիայի առողջապահության նախարարության և Կառլոս 3-րդի հանրային առողջության ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ թեստավորվածների 5 տոկոսի մոտ կան կորոնավիրուսի հակամարմիններ:
Տղամարդկանց և կանանց շրջանում ավելի շատ են եղել հակամարմիններ, քան երեխաների և նորածինների մոտ: Արդյունքները տարբեր են եղել նաև՝ ըստ տարածաշրջանների: Որոշ շրջաններում վարակվածության տոկոսը եղել է 2-ից ցածր, մինչդեռ, օրինակ` Մադրիդում՝ 10 տոկոս:
Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլլայի խոսքով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կոլեկտիվ իմունիտետ չի ձևավորվել: