կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 18:04
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը կրկին մերժեց միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը կրկին մերժեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէր։ Նա վիրահատվել է և գտնվում է «Իզմիրյան» բկ-ում։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու եւ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։