կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 11:30
Աշխարհ

Բրիտանիան անցնում է կարանտինի մեղմացման առաջին փուլին

Բրիտանիան անցնում է կարանտինի մեղմացման առաջին փուլին

Մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում սկսվում է կարանտինի մեղմացման առաջին փուլը. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է՝ մարդկանց կթույլատրվի փողոցում սպորտով զբաղվել, արևայրուք ընդունել,  այգիներ այցելել։ Կթույլատրվի ֆուտբոլ, գոլֆ, թենիս խաղալ, սակայն կոնտակտային սպորտային խաղեր կթույլատրվի միայն միասին ապրող մարդկանց։ Միևնույն ժամանակ ավելացվել են սահմանափակող միջոցառումների խախտման համար տուգանքների չափերը։

Այսօրվանից աշխատանքի կանցնեն շինարարական ընկերությունների և արդյունաբերական տարբեր ոլորտների ներկայացուցչները, որոնք չեն կարող աշխատանքը կազմակերպել տանից։ Կոչ է արվում հնարավորինս քիչ օգտվել հասարակական տրանսպորտից, տեղաշարժվել ոտքով, հեծանվով կամ անձնական փոխադրամիջոցով։

Միջոցառումները դեռևս կմեղմացվեն միայն Անգլիայում, դրանք չեն վերաբերվի Շոտլանդիային, Ուելսին և Հյուսիսային Իռլանդիային։

Կարանտինի մեղմացման հաջորդ փուլերը սպասվում են հունիսին և հուլիսին։