Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ռուսաստանի 85 ռեգիոնում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8.338-ով՝ ընդհանուրը դառնալով 370.680. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ներկայացնելով Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Նշվում է՝ վարակի նոր դեպքերն ամենից շատ գրանցվել են Մոսկվայում, Մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում:
Վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացել է 161 մարդ: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը երկրում մոտենում է 4 հազարին: Ապաքինվածների թիվն ավելացել է 11 հազար 079-ով: Ռուսաստանում կորոնավիրուսը հաղթահարել է 142 հազար 208 մարդ: Արդեն մի քանի օր է երկրում օրվա կտրվածքով ապաքինվածների թիվն ավելին է, քան վարակվածներինը:
Հիշեցնենք՝ ՌԴ-ի սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության բնագավառի հսկողության համերկրային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ կարանտինի սահմանափակումներից: