Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-11-11 18:06
Քաղաքական

Սոցցանցերում ընթացող քննարկումները ևս լայն քննարկումներ են. պաշտպանության նախարար

Սոցցանցերում ընթացող քննարկումները ևս լայն քննարկումներ են. պաշտպանության նախարար

ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվում է կառավարության`երեկվանից բուռն արձագանք առաջացրած որոշումը` հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին հարցը: 

Նախարարին հարց ուներ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ, անշուշտ, մենք պետք է կերակրենք մեր բանակը, սակայն, ըստ նրա, օրենքի նախագիծը պետք է անցներ հանրային լայն քննարկում, պետք է լսել ՄԻՊ-ի կարծիքը:

Ինչ վերաբերում է լայն քննարկմանը, նախարարը նշեց, որ թե' սոցցանցերում ընթացող քննարկումները, թե' հանձնաժողովի քննարկումները, թե' մինչև ԱԺ լիագումար նիստը տեղի ունենալիք բոլոր քննարկումները հենց լայն քննարկումներ են: «Լայն քննարկումը պարտադիր չէ, որ տևի երկար տարիներ, որ դրանք արդյունավետ համարվեն»,- ասաց նա` հավելելով, որ մինչև լիագումար նիստը կստանան նաև ՄԻՊ-ի կարծիքը նախագծի վերաբերյալ:

Սարգսյանը նախագծի քննարկման շտապողականությունը բացատրում է նրանով, որ րոպե առաջ պետք է իրականացնել այն, որովհետև այն պաշտպանական քաղաքականության կարևոր մաս է. ԱԺ-ն ավարտում է իր աշխատանքները, և նախագծի ընդունումը կարող էր ձգձգվել: