կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 11:36
Հասարակություն

Երեխաներիս ձգեցին ջրով լի կաթսայի մեջ և խաշեցին…

Երեխաներիս ձգեցին ջրով լի կաթսայի մեջ և խաշեցին…

«ՀՈՐԻԶՈՆ», ԹԻՖԼԻՍ, 1915, ՓԵՏՐՎԱՐԻ 20

«Հորիզոն»-ը ներկայացնում է Արդվինցի մի կնոջ դաժան պատմությունը: Թուրքերը գյուղի բոլոր հայ տղամարդկանց տարել են անհայտ ուղղությամբ: Այդ կնոջ տունը խուզարկել են և համոզվել, որ տղամարդ չկա: Հետո հրամայել են օջախ  վառել ու ջրով կաթսան դնել կրակին: Երբ կաթսայի ջուրը սկսել է եռալ, հրամայել են երեխաներին կաթսայի մեջ գցել, այնուհետև առաջարկել ուտել երեխաների մեռած մարմինները:

 

Արդւինի շրջանի սրածութիւնից ազատւած փախստական խելակորոյս մի կին այսպէս սկսեց իր պատմութիւնը.

 

«…Երեկւայ մեր հարևան ու բարեկամ թուրքերը առիւծ դառան. Մեծ պատրաստութիւններով ընդունելութիւն էին ցոյց տալիս եկւոր թիւրք խուժանին և նրանց հրամանները կատարում: Հայ տղամարդկանց տներից հաւաքում էին, մենք չգիտէինք ուր. Երեք փոքրիկներիս հետ լաց լինելով կուչ եմ եկել մեր տան մի անկիւնում, և յանկարծ տան շեմից ներս են թափւում 4-5 տաճիկներ և իսկոյն հարցնում` ու±ր են ձեր գեաւուր մարդիկը, իրենց աչքերը դարձնելով տան քունչ ու պուչախին: Երբ տունս խուզարկեցին տեսան, որ ոչ ոք չկայ, հրամայեցին ինձ օդայի «օջախը» վառել, կաթսան դնել կրակին. Ապա մորթեցին միակ կովս և մի զոյգ եզներս: Անչափ վախ ու դողիցս րոպէական կերպով վառեցի օջախը և կաթսան դրի կրակի վրայ, ջուր լցնելով մէջը: Երբ կաթսայի ջուրը սկսեց եռ գալ, հրամայեցին մէկիկ-մէկիկ իմ երեխաները կաթսայի մէջ ձգել իմ ձեռքով և խաշել. Երբ ես աղիողորմ լաց եղայ, աղաչեցի, պաղատեցի երեխաներիս փոխարէն ինձ ձգել կաթսայի մէջ, ծեծելով շպրըեցին ինձ մի կողմ, երեխաներիս ձգեցին ջրով լի եռացած կաթսայի մէջ և խաշեցին

 

Յետոյ պլոկւած, մեռած մարմինները դուրս քաշելով կաթսայից դնում են հացի սեղանի վրայ և ինձ առաջարկում էին ուտել»…

 

Արսէն քհ. Բլչցեան

 

Աղբյուրը՝ armeniangenocide100