կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-10 14:14
Սփյուռք

Հանդուրժողականութիւն. Թաթուլ Օհանեանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

Հանդուրժողականութիւն. Թաթուլ Օհանեանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

Հ.Հ.ի Ազգային Ժողովում պատահած ցաւալի միջադէպի առիթով:

Հանդուրժողականութիւնը բարոյական յատկութիւն է որ բնորոշում է վերաբերմունքը այլ մարդկանց համոզմունքների, հաւատալիքների ու սովորութիւնների հանդէպ և հանդուրժում է այլոց կողմից կատարւած քննադատութիւնները և ձգտում է առանց ճնշման ծայրայեղ մեթոդներ կիրառելու, պարզաբանման ու երկխօսութեան միջոցով, հասնել զանազան տեսակէտներ ունեցողների հետ փոխըմբռնման և փոխյարաբերութեան որն և համարւում է լայնախոհութիւն:

Անհանդուրժողականութիւնը ճիշտ հակառակը, համարւում է անբարոյ և նեղմիտ յատկութիւն որ բախւում է մարդկանց համոզմունքների, հաւատալիքների ու սովորոթիւնների հետ և արհամարում է նրանց տեսակէտները, թշնամական ընթացք է կիրառում որևէ քննադատութեան նկատմամբ և ծայրայեղ մեթոդներ  կիրառելով չի կամենում, երկխօսութեան ու պարզաբանման միջոցով հասնել փոխըմբռնման և փոխյարաբերութեան:

Դժբախտաբար այսօր մեր իշխանւորների մօտ արմատացած է այս նեղմիտ անհանդուրժողականութիւնը որի արդիւնքում ականատես ենք լինում Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին, ժողովրդին սևի ու սպիտակի բաժանումին, մարդկանց գետնին «պառկեցնելուն», ժողովրդի մէջ երկպառակութիւն առաջացնելուն որոնք բոլորն էլ բացի մեր դարաւոր թշնամիներին հրճւանք պատճառելուց, միջազգային հանրային կարծիքի մօտ ձևաւորւում է ոչ նպաստաւոր կարծիք մեր ժողովրդի մասին:

Այսօր աւելի քան երբէք մեր ժողովուրդը, իր դէմ ծառացած բազում մարտահրաւէրներին դիմագրաւելու համար կարիք ունի միասնականութեան, յուսամ մեր «թաւշեայ յեղափոխականները» գիտակցելով  մեր ժողովրդի համար ստեղծւած քաղաքական ծանրակշիռ պահը, վասն անքակտելի միասնականութեան,  հանդուրժողականութիւն կիրառելով, կստեղծեն միասնական կուռ ճակատ, որն պիտի լինի երաշխիքն, հայ ժողովրդի յետագայ յաղթանակների համար:

Թաթուլ Օհանեան

Նոր- Ջուղա  

10-5-2020թ.