կարևոր
8365 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-03 23:12
Քաղաքական

Չուկչան և Թաթուլ Հակոբյանը. Գեղամ Մանուկյան

Չուկչան և Թաթուլ Հակոբյանը. Գեղամ Մանուկյան

ՉՈՒԿՉԱՆ ՈՒ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Չզարմանաք վերնագրի համար։ Ճիշտ նույն վիճակն է, հայտնի անեկդոտը. չուկչան (կներեն այդ ազգի ներկայացուցիցչները, չեմ ցանկանում վիրավորել), նստած ռումբի հետ խաղում է։ Անցորդը զգուշացնում է՝ թե կպայթի։ Չուկչան էլ հակադարձում է՝ չուկչան հիմար չի, չուկչան էլի ռումբ ունի…

Թաթուլի վիճակն է հիմա։ Ձեռքի տակ ինչ-որ փաստեր, փաստաթղթեր են հայտնվել, անգիտակից,անգաղափար շաղ է տալիս դրանք։ Չուկչայի պես։

Թաթուլ Հակոբյանին պատասխանելու համար ժամանակն ափսոս է: Մարդ է։ Փող է, հոնորարներ, պատվիրատուներ, նոր «ընկերներ»: Կախված՝ որտեղից են գալիս կամ եկել։ «Նիկոլի ծոցը» մտնելու նրա ողջ ճիգի ընթացքում հիշում էի, որ ժամանակին Լիբանանի հայության հատուկ պատվերով ֆիլմ պատրաստելու համար Արցախի ազատագրված տարածքներում նկարահանումների մոնտաժն անում էր Երկիր Մեդիայում։ Մերոնք՝ կամավոր։ Նա՝ վճարովի։ Ու էսպես շարունակ տարբեր տերերի քիմքին հաճո «փաստեր» կգտնի…

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր