Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացնելու լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ։
«Այդ անձը հայտարարել էր, որ արդեն Ստեփանակերտի պարետ է նշանակվել, ինչին մենք արձագանքել էինք՝ դրանք թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող գործիչներ են։ Թաթուլ Հակոբյանի դեմ առաջիկա օրերին զրպարտության համար հայց կներկայացվի դատարան», - 24News-ի հետ զրույցում ասել է Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը գրառում էր կատարել, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պարետ։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին։