Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Այսօր մենք նշում ենք հայրենական պատեևրազմի հաղթանակի 75-րդ և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը:
Հաղթանակի օրը յուրահատուկ կերպով են նշում Ապարանի տարածաշրջանի գյուղերում: Այստեղ մայիսի 9-ին երեխաները հավաքում են մեծ քանակի մեքենայի անվադողեր, որոնք երեխաները բարձրացնում են գյուղի ամենաբարձր կետըերից մեկը և երեկոյան ժամին այդ անվադողերով մեծ կրակ վառելով նշում են հաղթանակի հերթական տարեդարձը:
Այս տարի անգամ կորոնա վիրուսի պանդեմիան և հորդառատ անձրևը չի ընկճել կրտեր և միջին դպրոցական տարիքի այս երեխաներին, որոնք դեռռևս մայիսի 1-ից սկսած ջանք ու եռանդ չեն խնայել հավաքել են այս անվադողերը և բարձրացրել այս բարձունքը և երեկոյան ժամին պատրաստվում են հավուր պատշաճի նշել կրկնակի հաղթանակի հեթական տարեդարձը:
Նրանցից շատերի մեծ պապերը` վարդենիսցի մոտ 362 տղամարդ և մեկ կին Լարիսա Սիմոնյանը` որպես տանկի մեխանիկ-վարորդ, մասնացել են հայրենական մեծ պատերազմին, նրանցից 131-ը պատերազմից տուն չեն վերադարձել:
Նրանց պապերն ու հայրերը`մոտ 30 վարդենիսցի տղամարդ, մասնակցել են Արցախյան ազատամարտին և բոլորն էլ բարեբախտաբար ողջ ու առողջ վերադարձել են տուն:
Նրանց ավագ եղբայրներ էլ հերոսաբար մասնակցել են ապրիլյան քառօրյային:
Այժմ այդ հերոսների ծոռները, թոռներ եղբայրներն ու զավակները առանձնակի հպարտությամբ պատրաստվում են նշել հաղթանակի տարեդարձը: Ի դեպ այս ամենը վաղուց ձևավորված ամուր ավանդույթ է այս տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերում:
Ի դեպ այս տոնը յուրատեսակ մրցակցության առիթ է գյուղի տարբեր թաղամասերի երեխաների միջև: Մյուս թաղամասերի երեխաները կարող են հայտնվել այս բարձունքի տանել այս անվադողերը, որպեսզի մրցակից երեխաների վառած կրակը թույլ լին և իրենք հաղթող ճանաչվեն այս մրցակցությունում: Եվ տասնամյա այս երեխան անտեսելով անձրևայի եղանակը հերթապահում է անվադողերի մոտ, որպեսզի անվադողերը իրենց տեղում մնան մինչև երեկոյան 21:00-ն, երբ կվառվի հաղթանակի կրակը:
Եվ այսպես տոնական եռուզեռը այս բարձունքի այսօրվա առօրյայի անբաժանելի մասն են այս փոքրիկները մեծ ջանասիրությամբ դասավորելով այս անվադողերը երեկոյան 21:00-ին պատրաստվում են եծ կրակ վառելով հաղթական բացականրություններով նշել հաղթանակի տարդարձը:
Եվ ահա 21:00-ին վառվում է հաղթական կրակը, բոլոր երեխաները այդ կրակից ջահեր են վառում, որից հետո հաղթական բացականչություններ, երգեր, ուրախության ճիչեր և իհարկե մանկական անմեղ դեմքեր, որոնք այս պահին արդեն մտածում են հաջորդ տարվա հաղթանակի օրը տոն դարձնել: