Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ. 220 ազդարարում է ստացվել ազդարարման համակարգով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում՝ ի պատասխան այս ինստիտուտի ներդրման արդյունավետության մասին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։
«Ազդարարման համակարգը ՀՀ-ում լավ չի աշխատում, և ազդարարումների քանակը շատ քիչ է։ 28.18 տոկոսը ստուգվել է օպերատիվ հետախուզական գործողություններով»,-գնահատեց նախարարը:
Քրեակատարողական հիմնարկներում հացադուլավորների պահանջները բավարարելու մասին հարցին Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ հարազատների հանձնուքների միրգն ու քաղցրավենիքը չեն ընդունում, իսկ դիմացի խանութից թույլատրում են դրանք գնել, քանի որ խանութից գնելու դեպքում նախապես պատվերը ձևակերպում են, այդ մթերքները աշխահանում են անցնում, նոր հանձնվում ազատազրկվածին։
«Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտվածի և որևէ կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր»,-ասաց նախարարը:
Բադասյանը նշեց՝ երեկվա տվյալներով՝ կա 2 142 դատապարտված և կալանվորված անձ․ «Պատկերացրեք՝ եթե բոլորի ազգակիցները գան, և հանձնունքներով մտնեն ՔԿՀ-ներ, վարակի տարածման ինչ ցուցանիշներ կարող են լինել: Խնդիրը միայն դա է»:
Մանրամասն՝ տեսանյութում․