Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրենքներում փոփոխության նախագծեր ընդունելու որոշումը, որոնց թվում է նաև ազդարարման համակարգի ներդրման հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն անդրադարձավ այս օրինագծին: Նա նշեց, որ իր բարձրացրած խնդիրը իրավական հարթության մեջ չէ: Նա հարցադրում արեց, թե ի՞նչ արդյունքներ կտա ազդարարի ինստիտուտը, եթե այն աշխատի մեզ մոտ:
«Օրինակ` ներքին ազդարարը. ի՞նչ է ասում ներքին ազդարարը՝ մի հիմնարկում աշխատող երկու աշխատակիցներ միմյանց հետ հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Սա ավելորդ անջրպետ է աշխատողների միջև»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: «Իմ կարծիքով` ազդարարի ինստիտուտը մեզ` հայերիս, հարիր չէ: Երեկ երբ կարդում էի այս նախագիծը, տպավորություն ստեղծվեց, որ,մեր ժողովրդի լեզվով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ մտածելով, որ միմյանց դեմ կարող ենք գործ տալ»,- հայտարարեց Կարապետյանը: