կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 14:52
Տարածաշրջան

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պոլսահայ համայնքի երևելիներից Հարություն Շանլըն

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պոլսահայ համայնքի երևելիներից Հարություն Շանլըն

Այսօր 56 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի Սբ. Հովհաննես եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Հարություն Շանլըն։ Շանլըն շաբաթներ առաջ վարակվել էր կորոնավիրուսով և երկար ժամանակ գտնվում էր բժշկական վերահսկողության տակ։ Թեև վերջին նմուշառումները ցույց էին տվել, որ մարմինը հաղթահարել է վարակը, սակայն Շանլըն գտնվում էր խիստ խնամքի տակ. հաղորդում է Պոլսո «Ժամանակ» օրաթերթը։

Ցավոք սրտի մարմինն այդպես էլ վերջնականորեն չի կարողացել հաղթահարել վարակի պատճառած ծանր հետևանքները։ Շանլըի մահվան բոթը մեծ ցավ է պատճառել համայնքին։

Թուրքիային Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան էջում իր ցավակցությունն է հայտնել համայնքային խոշոր գործչի մահվան կապակցությամբ։

Շանլըն ծնվել էր 1964 թ., հաճախել էր Գեդիկփաշայի Մեսրոպյան վարժարան, զբաղվում էր առևտրով։ Երկար տարիներ գլխավորում էր Գեդիկփաշայի թաղային խորհուրդը և ակտիվ ներհամայնքային գործունեություն էր ծավալում։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։