|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը: Այս մասին տեղեկացնում է Մխիթարյան միաբանությունը:
«Մխիթարեան Միաբանութիւնը սրտի խոր կսկիծով կը գուժէ իր երէց միաբաններէն՝ Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՎՐԴ. ՊԶՏԻԿԵԱՆի մահը, որ պատահեցաւ Կիրակի 11 Ապրիլ-ի վաղ առաւօտեան Սեւրի Մուրատեան վարժարանի մէջ։
Յուղարկաւորութեան մանրամասնութիւնները շուտով կը հաղորդենք։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:
Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 27-ին, Բեյրութում: Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 1950 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում։ Հարություն վարդապետ Պզտիկյանն աստվածաբան է, փիլիսոփայության և արվեստի դոկտոր: Եղել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի նկարչության խորհրդի անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի գրողների միության անդամ , ստացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ:
Հարություն Պզտիկյանը եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ, նրա գրիչն են պատկանում գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատություններ: Նա նաև նկարիչ է: Պզտիկյանի գործերը հոգևորի և աշխարհիկի յուրօրինակ գեղարվեստական սինթեզի արդյունք են: 1962 թվականից նա ներկայանում է անհատական ցուցահանդեսներով: