|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կորոնավիրուսի հետեւանքով Ստամբուլում մահացել է հայ համայնքի երիտասարդ անդամ Հակոբ Բալթայանը: Նա որոշ ժամանակ գործունեություն է ծավալել որպես Յենիգյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sarıyer թերթը, Հակոբ Բալթայանի մահվան լուրը հայտնել է Ստամբուլի Սարըյերի թաղային խորհուրդը, որի անդամ էր հենց Հակոբը։
Թուրքիայում, ընդհանուր առմամբ, ավելի քան 34 հազար վարակակիրներից մահացել է 725-ը: