Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու օրենքի նախագիծը. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ սենատորները քվեարկել են արտակարգ դրությունը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագծի օգտին, չնայած, ի սկզբանե կառավարությունը նախատեսում էր երկարաձգել մինչև հուլիսի 24-ը:
Նախագիծը ենթադրում է հետևել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց կոնտակտավորներին: Այս մասին «Թվիթեր»-ում նշել է սենատոր Ֆիլիպ Բան:
Ըստ Նախագծի՝ նախատեսվում է նաև, որ ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք պետք է մեկուսացման կամ կարանտինի ռեժիմը պահպանեն ամուսնուց հեռու՝ առանձին պայմաններում: Նախագիծը մայիսի 6-ին կդիտարկի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը:
Սպասվում է, որ Ֆրանսիան կսկսի փուլային տարբերակով դուրս գալ կարանտինից մայիսի 11-ին: Վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրել էր ինքնամեկուսացումից դուրս գալու նախագիծ՝ հայտարարելով մանկապարտեզների, դպրոցների, խանութների փուլ առ փուլ բացման մասին: Ռեստորաններն ու սրճարաններն առայժմ փակ կմնան: Մայիսի 11-ից պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը: