Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը մինչև մայիսի 31-ը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը. այս մասի տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրայի խոսքերին հղումով, ով ղեկավարում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Փորձագիտական խորհրդում քննարկել ենք արտակարգ դրության ռեժիմի ժամկետների հարցը: Փորձագետները համաձայնել են, որ ժամանակահատվածը պետք է երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ինչ վերաբերում է, թե որ տարածքներում, ապա, ասեմ, որ որոշումն առնչվում է բոլոր վարչական տարածքներին»։
Վերջին օրերին, չնայած փաստին, որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թվի կրճատում է նկատվում՝ 400-ից իջել է 200-ի, այնուամենայնիվ կառավարության առջև դրված խնդիրը՝ շփումները 70-80 տոկոսով կրճատելը, չի լուծվել: Եթե խոշոր քաղաքներում այդ ցուցանիշին մոտ են, ապա շրջաններում այն 30-50 տոկոս է: Վարչական տարածքների ղեկավարներն առաջարկել են ապրիլին նախատեսված ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել սեպտեմբեր: