Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բուլղարիայի կառավարությունը մինչև հուլիսի 15-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը չի նշանակում երկրում նոր սահմանափակումներ: Առայժմ ուժի մեջ կլինեն այն միջոցները, որոնք կիրառվում են հիմա:
Օրեր առաջ, երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, իշխանությունները որոշեցին նորից մտցնել փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը: Դրանից բացի, երկրում կարանտին է սահմանված այն մարդկանց համար, որոնք կոնկրետ երկրներից գալիս են Բուլղարիա:
Վերջին տվյալներով երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 4 հազար 114 դեպք, մահացել է 208 մարդ: Ապաքինվել է 2 հազար 200 քաղաքացի: